Փաշինյան. Վերահաստատում եմ ՀՀ պատրաստակամությունը բարձրացնել ԱՄԷ-ի հետ հարաբերությունների մակարդակ

Փաշինյան. Վերահաստատում եմ ՀՀ պատրաստակամությունը բարձրացնել ԱՄԷ-ի հետ հարաբերությունների մակարդակ

2 դեկտեմբերի 2025 – 18:11 AMT

PanARMENIAN.Net – Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանին՝ երկրի Ազգային տոնի կապակցությամբ։

Նա վերահաստատել է, որ ՀՀ պատրաստակամ է բարձրացնել ԱՄԷ-ի հետ հարաբերությունների մակարդակը։

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Արաբական Միացյալ Էմիրությունների ժողովրդին Ազգային տոնի կապակցությամբ։

Վերահաստատում եմ Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը բարձրացնել Արաբական Միացյալ Էմիրությունների հետ հարաբերությունների մակարդակը, ինչպես նաև զարգացնել փոխշահավետ տնտեսական գործակցություն:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն՝ Արաբական Միացյալ Էմիրությունների բարգավաճմանն ուղղված Ձեր ծրագրերում, իսկ Արաբական Միացյալ Էմիրությունների բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և կայուն զարգացում»,–ասվում է ուղերձում։

Leave a Comment