Այս խորհրդանշական գործողությամբ մայրաքաղաք պաշտոնապես եկավ ամանորյա հրաշքը․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Մանկական «Եվրատեսիլ 2025»-ում Հայաստանի պատվիրակ Ալբերտ Արմենակյանը վառել է Երևանի առաջին տոնածառի լույսերը։
Այս խորհրդանշական գործողությամբ մայրաքաղաք պաշտոնապես եկավ ամանորյա հրաշքը։

«Մենք ցանկանում ենք, որ տոնը հնարավորինս երկար տևի։ Այդ պատճառով արդեն դեկտեմբերի 1-ին, ինչպես միշտ, Seasons Park Station-ում վառվեցին առաջին տոնածառի լույսերը։ Տոնական մթնոլորտը վայելել հնարավոր կլինի մինչև հունվարի 15-ը։ Չէ՞ որ Նոր տարին բոլորիս շամենասիրված և ամենասպասված տոնն է՝ անկախ տարիքից, սեռից և ազգությունից», – ասաց «Երեմյան» ընկերությունների խմբի մարքեթինգի և հաղորդակցության տնօրեն, գլխավոր տնօրենի տեղակալ, խմբի կառավարման խորհրդի անդամ Լուսինե Երեմյանը հանդիսավոր արարողության ժամանակ։

Նրա խոսքով՝ արդեն 2021 թվականից Երեմյան ընկերությունների խումբը ամանորյա նվեր է մատուցում Երևանի բնակիչներին և հյուրերին՝ քաղաքը վերածելով տոնի, որտեղ երեխաները և մեծահասակները կարող են առնչվել հրաշքների հետ։ Ամեն տարի նրանց սպասվում են անակնկալներ և հրաշքներ։ 2025 թվականին Seasons Park Station-ը վերածվել է հեքիաթային երկաթուղային կայարանի՝ այնպիսի կանգառներով, ինչպիսիք են «Սեր», «Երջանկություն», «Ժպիտներ», «Նվերներ»։ Գործում է հատուկ մանկական գոտի՝ ատրակցիոններով։

Երգի պետական թատրոնը ներկայացրել է ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի լեգենդար ինտերակտիվ մյուզիքլի՝ «Ուրախ նոտաներ»-ի ադապտացված տարբերակը, որը հատուկ մշակված է Seasons Park Station-ի համար։ Միջոցառման կուլմինացիան էր «Brave Heart» երգի կատարումը, որը YouTube-ում արդեն մեկ միլիոնից ավելի դիտում ունի։ Այդ երգով Ալբերտ Արմենակյանը դեկտեմբերի 13-ին հանդես կգա «Մանկական Եվրատեսիլ»-ում։
Նախօրեին բացվել է նաև ամանորյա տոնավաճառը, որտեղ բազմաթիվ տաղավարներից կարելի է գնել ինչպես սնունդ և խմիչք, այնպես էլ ձեռագործ զարդեր և շատ այլ իրեր։

«Տեղական արտադրողներին հնարավորություն է ընձեռվում ներկայացնել իրենց արտադրանքը։ Իսկ տոնավաճառի այցելուները կարող են գնումներ կատարել հեքիաթային մթնոլորտում։ Seasons Park Station-ը մի վայր է, որտեղ երեխաներ ունեցող ընտանիքները կարող են հաճելի անցկացնել իրենց ժամանակը երաժշտության ներքո», – ասաց Երեմյանը։
Մեծ հետաքրքրություն է առաջացրել նաև «Երեմյան»-ի տաղավարը, որտեղ համտեսի համար ներկայացված էր ընկերության լայն տեսականին։