Որքանո՞վ է արհեստական բանականությունն օգտագործվում Հայաստանի բուհերում ու դպրոցներում, ի՞նչ ռիսկեր է այն պարունակում։ Եթե արհեստական բանականությունը կարող է գրել էսսե, բացատրել ֆիզիկայի օրենքները, գնահատել քննությունները, ապա ո՞ւր կտանի այն մեզ՝ դեպի որակյալ կրթությո՞ւն, թե՞ հակառակը։ ՍիվիլՆեթը թեմայի շուրջ զրուցել է սովորողների ու դասավանդողների, ինչպես նաև ոլորտի մասնագետների հետ։