ՔՊ-ն 380 անձից պատգամավորի թեկնածու դառնալու հայտ է ստացել. Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

02.12.2025 | 14:08

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 380 անձից պատգամավորի թեկնածու դառնալու հայտ է ստացել։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց ՔՊ աշխատակազմի ղեկավար Արուսյակ Մանավազյանը։

Մանավազյանը հավելեց, որ շուրջ 40-ն անկուսակցական են։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 30-ին Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում գրառում կատարեց ՔՊ-ի նախընտրական ցուցակը ձևավորելու վերաբերյալ։ Ըստ հրապարակման՝ ՔՊ անդամ չհանդիսացող անձինք պետք է նամակ ուղարկեն թեկնածու լինելու ցանկություն հայտնելու մասին՝ ունենալով ՔՊ վարչության առնվազն մեկ անդամի երաշխավորություն։ Գրանցված թեկնածուները մինչև 2026 թվականի փետրվարի 5-ը ներառյալ պետք է վճարեն առաջադրման վճար․ ՔՊ անդամները՝ 500 հազար դրամ, ՔՊ անդամ չհանդիսացող անձինք՝ 1 մլն 500 հազար դրամ։

Փաշինյանը Factor.am-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրել էր, որ այդ գումարը նախատեսվում է ծախսել նախընտրական շրջանում։ Իսկ ՔՊ-ականների ու անկուսակցականների համար նախատեսված վճարի չափը բացատրել էր այն հանգամանքով, որ ՔՊ-ականներն ընթացքում կուսակցական անդամավճար են տվել։ Factor.am-ը պարզել է, որ ՔՊ-ում մեծամասնությունը հինգ տարիների ընթացքում չի վճարում առնվազն մեկ մլն դրամ, ուստի ստացվում են՝ անհավասար պայմաններ են պատգամավորի թեկնածու առաջադրվելու ցանկություն հայտնողների համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան

 

Leave a Comment