Թուրքիայում Գյուլենի շարժման հետ կապված 121 մարդ է ձերբակալվել 

Քաղաքականություն

02.12.2025 | 13:24

Վերջին երկու շաբաթների ընթացքում Թուրքիայում հանգուցյալ կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի FETÖ կազմակերպության դեմ շարունակական գործողությունների ընթացքում ձերբակալվել է 121 կասկածյալ։ X-ի իր միկրոբլոգում տեղեկությունը հայտնել է Թուրքիայի ՆԳ նախարար Ալի Երլիքայան։

Կասկածները հայտնաբերվել են ուսանողական, ռազմական, դատական և անվտանգային կառույցներում։

Նշվում է, որ ձերբակալվածներից 58-ը կալանավորվել են, 29-ի նկատմամբ կիրառվել են դատական ​​​​վերահսկողության միջոցներ։ Մնացած գործերը դեռևս քննվում են։

Գյուլենը հավատացյալների համաշխարհային ցանցի առաջնորդն էր, որոնք իրենց շարժումն անվանում են «Հիզմեթ» (թուրքերեն՝ «ծառայություն»): Թուրքերի մեծամասնությունը նրանց անվանում է ֆեթուլլահիստներ, գյուլենականներ կամ ավելի հաճախ՝ FETO։

Շարժումը մեղադրվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության դեմ 2016 թվականի անհաջող հեղաշրջման փորձ կազմակերպելու, ինչպես նաև զուգահեռ պետություն ստեղծելու համար: Անկարայի կողմից այն ահաբեկչական է ճանաչվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment