Դեկտեմբերի 3-ից տեղումները կդադարեն․ 2-4 աստիճանով կցրտի

Դեկտեմբերի 3-ից տեղումները կդադարեն․ 2-4 աստիճանով կցրտի

2 դեկտեմբերի 2025 – 13:09 AMT

PanARMENIAN.Net – Հանրապետության տարածքում` դեկտեմբերի 2-ին առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ, լեռնային շրջաններում գիշերային ժամերին ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով:

Դեկտեմբերի 3-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին արևմտյան՝ 2-5մ/վ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 2-4-ին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Երևանում՝ դեկտեմբերի 2-ին հնարավոր է թույլ անձրև։ Դեկտեմբերի 3-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի լույս 3–ի գիշերը մայրաքաղաքում սպասվում է -3 աստիճան, դեկտեմբերի 4–ի ցերեկը՝ +10։

Leave a Comment