Ռուսաստանից Վրաստան արևածաղկի ձեթ տեղափոխող Midvolga 2 լցանավը հարձակման է ենթարկվել Սև ծովում՝ Թուրքիայի ափերից մոտավորապես 80 ծովային մղոն հեռավորության վրա:
Այս մասին նշում է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարության։
Նախարարության տվյալներով՝ անձնակազմին հաջողվել է ազդանշան փոխանցել հարձակման մասին, սակայն նավի վրա իրավիճակը կայուն է մնում։
Midvolga 2 լցանավը հայտնել է հարձակման մասին մեր ափերից 80 մղոն հեռավորության վրա։ Անձնակազմի 13 անդամների վիճակը նորմալ է. ոչ ոք չի տուժել, և օգնության խնդրանքներ չեն ստացվել։ Նավը շարունակում է շարժվել սեփական ուժերով դեպի Սինոպ նավահանգիստ, – նշել է նախարարությունը։