Երևանի Շիրակի փողոցում գտնվող դաշնամուրի նախկին գործարանի շենքի մասնակի փլուզման դեպքի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել, Armenia Today-ին հայտնել է Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին մասով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 4 տարով-խմբ․)։
Եռահարկ շենքի մասնակի փլուզման և մեկ տուժածի մասին Ներքին գործերի նախարարությունը հայտնել էր դեկտեմբերի 1-ին։ Փրկարար ծառայությունից նշել էին գազի արտահոսքի մասին, որը դադարեցրել էին։ ԶԼՄ-ները, սակայն, գրել էին, որ փլուզումը գազի արտահոսքի հետևանք չէ, քանի որ տարածքում գազամատակարարում երկար ժամանակ չի իրականացվում:
