Արշալույս Մղդեսյան, Բրյուսել Եվրամիության «թռիչքային անվտանգության ցուցակից» (այսպես կոչված «սև ցուցակից») հայկական ավիաընկերությունների դուրս գալը զուտ տեխնիկական գործընթաց է և որևէ առնչություն չունի Հայաստան-ԵՄ քաղաքական հարաբերությունների մակարդակի հետ։ Այս մասին Բրյուսելում Հայաստանից ժամանած լրագրողների հետ հանդիպմանը դեկտեմբերի 1-ին հայտարարել է Եվրահանձնաժողովի ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը՝ ընդգծելով, որ սահմանափակումները կպահպանվեն այնքան ժամանակ, քանի դեռ Երևանը չի բավարարել անվտանգության բոլոր պահանջները: Պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք կան նորություններ ԵՄ օդային տարածք հայկական ավիաընկերությունների մուտքի արգելքի վերացման վերաբերյալ, Կոսը հստակեցրել է, որ որոշումը գտնվում է բացառապես Եվրամիության Թռիչքային անվտանգության կոմիտեի տիրույթում։ «Սա տեխնիկական գործընթաց է, ոչ թե քաղաքական… Հիմնվելով կատարված գնահատման վրա՝ […]