Մարտին Սկորսեզեն նոր վավերագրական սերիալում պատմել է իր ուսուցիչ Հայկ Մանուկյանի մասին

Ռեժիսոր Մարտին Սկորսեզեն Apple TV+ MR.SCORSESE-ի համար նախատեսված սերիալում հիշում է իր նախկին մենթորին՝ NYU-ի կինոյի հայ-ամերիկյան պրոֆեսոր Հայկ Մանուկյանին: Սերիալից մի հատված ներկայացնում է Zartonk Media-ն։

Սկորսեզեն պատմում է, որ Մանուկյանին առաջին անգամ լսել է NYU-ի  դասախոսության ժամանակ և ապշել է նրա էներգիայով. «Նա այնքան արագ և այնպիսի կրքով էր խոսում կինոյում նարատիվի մասին, որ ես անմիջապես հասկացա, թե որտեղ նա է, այնտեղ ուզում եմ լինել նաև ես»:

Ռեժիսորը նշում է, որ իր ճանապարհը դեպի կինո անցել է «հորից, քահանայից, նրա մոտ»՝ ընդգծելով դաստիարակի կարևորությունը: Նա Մանուկյանի դասերն անվանում էր իր կյանքի «ամենաարժեքավոր նվերը»։

Մանուկյանը կարևոր դեր է խաղացել NYU-ի կինոարտադրության զարգացման գործում և դարձել է ռեժիսորների մի ամբողջ սերնդի դաստիարակ, այդ թվում՝ Սկորսեզեի և սցենարիստ Մարդիկ Մարտինի: 1967 թվականին նա դարձել է Սկորսեզեի առաջին լիամետրաժ ֆիլմի համապրոդյուսերը: 1980 թվականին Սկորսեզեն երկու Օսկարի արժանացած «Կատաղած ցուլը» ֆիլմը նվիրել է իր ուսուցչին՝ «սիրով և հարգանքով» բառերով։

2020-ին նա կրկին հիշել էր Մանուկյանին Rolex-ի գովազդային հոլովակում, որը նվիրված էր դաստիարակներին, ովքեր ազդել են նրա ճանապարհի վրա:

Apple TV+վավերագրական սերիալն ընդգծում է այն խորը և երկարատև ազդեցությունը, որ Մանուկյանն ունեցել էՍկորսեզեի կայացման և ընդհանրապես ամերիկյան կինոյի զարգացման վրա: Հինգ մասից բաղկացած նախագիծը, որի ռեժիսորն է Ռեբեկա Միլլերը, առաջին անգամ ներկայացվել է 2025 թվականին Նյու Յորքի կինոփառատոնում և ներառում է հարցազրույցներ Ռոբերտ Դե Նիրոյի, Սթիվեն Սփիլբերգի, Լեոնարդո Դի Կապրիոյի և ռեժիսորի այլ ընկերների և գործընկերների հետ:

Leave a Comment