«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրապարակել է Էթիկայի Կանոնագիրք, որը սահմանում է կուսակցության բոլոր անդամների պարտադիր վարքականոնները՝ ընդգծելով ժողովրդավարության, օրենքի գերակայության, ազնվության, բարեվարքության, հանրային համերաշխության և հաշվետվողականության արժեքները։ Կանոնագրքում առանձնացված է հարգալից ու արժանապատիվ հաղորդակցության կարևորությունը։ Անդամները պարտավոր են զերծ մնալ ատելության խոսքից, վիրավորանքից, ճնշումից և ցանկացած տեսակի բռնությունից՝ թե՛ առերես, թե՛ առցանց շփումներում։ Մասնավորապես ընդգծվում է, որ հանրային քաղաքական պաշտոններ զբաղեցնող անդամները պետք է իրենց առօրյա վարքագծում, ներառյալ սոցիալական մեդիայի և լրատվական հարթակների օգտագործման ընթացքում, դրսևորեն պարկեշտություն, համեստություն, զսպվածություն և հարգանք՝ խթանելով հանդուրժողականությունը։ Կանոնագրքի համաձայն՝ կուսակցության անդամները պետք է գործեն թափանցիկ, ներկայացնեն միայն ճշմարիտ տեղեկատվություն և չօգտագործեն իրենց պաշտոնական կարգավիճակը անձնական […]