Արագածոտնի թեմի հոգևորականների դասն իր հավատարմությունն է հայտնել Գարեգին Երկրորդին

Հայ Առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի հոգևորականների դասն իր հավատարմությունն է հայտնել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին, տեղեկանում ենք թեմի հայտարարությունից։

Հայտարարության տակ ստորագրել է 23 հոգևորական՝ դատապարտելով նաև վերջին մի քանի պատարագներին կաթողիկոսի անունը զեղչելու՝ չհիշատակելու երևույթը։

«Մենք վերահաստատում ենք, որ անվերապահորեն հավատարիմ ենք մեր կատարած ուխտին, եկեղեցու վարդապետությանը, նվիրապետությանը, նրա կանոններին ու սկզբունքներին։ Հավատարիմ ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և նրա գահակալին։ Խստորեն դատապարտում ենք Սուրբ պատարագի արարողության ընթացքում Վեհափառ Հայրապետին վերաբերող հատվածների միտումնավոր զեղչումները. այն հակականոնական է, ոչ պատշաճ վերաբերմունք Հայ եկեղեցու նվիրապետության նկատմամբ ու պառակտիչ դրսևորում է»,- ասված է նրանց հայտարարության մեջ։

Նկարում՝ ստորագրած հոգևորականների անունները։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամիսներ է՝ պահանջում է կաթողիկոսի հրաժարականնը՝ հայտարարելով, նա նա զավակ ունի և խախտել է կուսակրոնության ուխտը։ Փաշինյանն այս փուլում մասնակցում է պատարագների, որոնց ժամանակ զեղչվում է կաթողիկոսի անունը։ Վերջինը տեղի էր ունեցել նոյեմբերի 30-ին՝ Սուրբ Սարգիս եկեղեցում, որից հետո թե՛ Փաշինյանը, թե՛ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը չէին պատասխանել Armenia Today-ի հարցին, թե ինչու զեղչվեց Վեհափառի անունը։

Նոյեմբերի 30-ին եկեղեցու մի խումբ եպիսկոպոսներ և արքեպիսկոպոսներ կոչ էին արել կաթողիկոսին «հանգստյան կոչվել» և նոր ընտրություններ կազմակերպել։ Հայտարարությունն ստորագրել էր Հայ Առաքելական եկեղեցու 10 հոգևորական։ Նրանց մեծ մասն ավելի վաղ ստորագրել էր Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի հրաժարականը պահանջող հայտարարություն, ինչպես նաև մասնակցել էր Փաշինյանի հետ հանդիպմանը։

Կարդացեք նաև՝

Պառակտիչ և զրպարտելի․ Արագածոտնի թեմի առաջնորդը դատապարտել է մի խումբ բարձրաստիճան հոգևորականների գործողությունները
«Չուլանացված» եկեղեցիներից մինչև կաթողիկոսի փոփոխության կոչ․ ի՞նչ օրակարգ է փորձում պարտադրել Փաշինյանը
Ինչո՞ւ են Սամվել Կարապետյանին կալանավորել. եկեղեցի, քաղաքականություն, ներդրումային ռիսկեր
Ինձ վերագրվող տեսանյութերը կեղծիք են և սուտ․ Արշակ արքեպիսկոպոս

Leave a Comment