Թուրինի «Յուվենտուսը» լուրջ կադրային կորուստ է կրել։ Թիմի սերբ հարձակվող Դուշան Վլահովիչը ձախ ոտքի մկանային ծանր վնասվածք է ստացել Ա Սերիայի 13-րդ տուրի «Կալյարիի» դեմ հաղթական խաղում (2:1):
Վլահովիչը փոխարինվել էր դեռ առաջին խաղակեսում։ Բուժզննումը հաստատել է վատագույն մտավախությունները՝ վնասվածքը բավականին լուրջ է։
Ըստ La Gazzetta dello Sport-ի տեղեկությունների՝ 25-ամյա ֆուտբոլիստը բաց կթողնի առնվազն երեք ամիս։
Նշենք, որ Վլահովիչը «Ծեր սինյորայի» լավագույն ռմբարկուն է ընթացիկ մրցաշրջանում․ անցկացրած 17 խաղում նա դարձել է 6 գոլի հեղինակ։