
Դիրիժոր Վահե Բեգոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ո՞նց է լինում, որ իբրև թե եկեղեցու սրբության, մաքրության ու կանոնականության համար ապստամբած վայեպիսկոպոսները ժուռնալիստ ու հարց տվող մարդ տեսնելիս երեսները փախցնում ու խուճապահար փախնում, փակվում են մեքենա, աշխատասենյակ ու տներում, իսկ իրենց թիրախավորած հոգևորականները բաց դեմքով քայլում են կամ ժամերով նստած հարցերի են պատասխանում:
Էդ ոնց որ դատախազները փախնեն, իսկ մեղադրյալը հանգիստ շփվի բոլորի հետ:
Սուրբ գիրքն ասում է. «Ո՞վ է մարդ, որ կեցցէ եւ ոչ մեղիցէ»:
Սրբությունը դժվար բան է, ոչ մեկ սուրբ չէ, հատկապես էսօրվա ապստամբ վայեպիսկոպոսները (և մենք գիտենք, թե ի՜նչ աստիճանի…)
Քար նետելուց առաջ նախ ինքդ պիտի մաքուր լինես, ըստ Տիրոջ խոսքի:
Բայց մի բան կա, որ անկախ ամեն ինչից, և հատկապես եթե դու բարձրաստիճան մեկն ես արական հիերախիկ կառույցում (եկեղեցի կամ բանակ), պարտավոր ես լինել՝ ՏՂԱՄԱՐԴ, ՈՐՁ:
վայեպիսկոպոսներ, որ ֆառաջաները հանեք, տակը ոչ թե ՏՂԱմարդը չի լինի, այլ մարդն ընդհանրապես չի լինի:
Ձեր ֆառաջաներն ազգադավ թուրքի դրածոյի առաջ դարձրեցիք փեշ, վեղարները՝ լաչակ:
Մեռնեիք ավելի լավ էր»: