Պուտինն ու Թրամփը կհանդիպեն Հունգարիայում, երբ դրա համար պայմաններ ստեղծվեն

ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը կհանդիպեն Հունգարիայում, երբ այդ հանդիպման համար պայմաններ ստեղծվեն։

Այս մասին խոսվել է Հունգարիայի վարչապետի՝ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հետ բանակցությունների ժամանակ, հայտարարել է Հունգարիայի ԱԳՆ ղեկավարը:

«Եվ ԱՄՆ-ի, և Ռուսաստանի նախագահները վարչապետ Օրբանին հասկացրել են, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում, և հենց որ ստեղծվի այնպիսի իրավիճակ, որը թույլ կտա նման գագաթնաժողովն ավարտել համաձայնագրով, նրանք կժամանեն Բուդապեշտ»,- ասել է Պետեր Սիյարտոն՝ ելույթ ունենալով խորհրդարանում:

Leave a Comment