Զինծառայության ժամկետի կրճատման որոշումը թերի և անընդունելի է։ Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանն այդ մասին ասել է քաղաքական գիտությունների դոկտոր, ազգային անվտանգության հարցերի փորձագետ Հրաչյա Արզումանյանը։
Լևոն Սարդարյանն ու փորձագետը զրուցում են զինծառայության ժամկետը կրճատելու որոշման, ՀՀ առջև ծառացած խնդիրների, դրանց լուծման ուղիների մասին։
Արզումանյանի խոսքով՝ Հայաստանի առջև ծառացած սպառնալիքները պահանջում են համակարգային լուծում, իսկ այսօր ստիպված ենք լուծել այն խնդիրները, որ կուտակել ենք 30 տարի։