ԱԺ նախագահը և հույն գործընկերները քննարկել են երկկողմ օրակարգը

Քաղաքականություն

01.12.2025 | 21:29

Պաշտոնական այցով Հունաստանում գտնվող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 1-ին հանդիպել է Հունաստան–Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Վասիլիս Իկոնոմուի հետ՝ քննարկելով միջխորհրդարանական համագործակցության և երկկողմ օրակարգի հարցեր։

Возможно, это изображение костюм

«Պաշտոնական այցով Հունաստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 1-ին հանդիպել է Հունաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Վասիլիս Իկոնոմուի հետ:
Զրուցակիցները քննարկել են միջխորհրդարանական հարաբերություններին եւ երկկողմ օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ»,- ասված է հաղորդագրությունում:

Нет описания фото.

Leave a Comment