Ախուրյան-Կառնուտ ճանապարհին բախվել են տրակտորն ու BMW-ն․ կան տուժածներ

Ախուրյան–Կառնուտ ավտոճանապարհի 4-րդ կմ-ում «JCB» տրակտորի և «BMW» ավտոմեքենայի բախման հետևանքով երկու մարդ է տուժել․ մեկին փրկարարների ժամանելուց առաջ էին հոսպիտալացրել, իսկ վարորդը դուրս է բերվել արգելափակումից և տեղափոխվել բժշկական կենտրոն։

«Պարզվել է, որ Ախուրյան-Կառնուտ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են «JCB» մակնիշի տրակտորը և «BMW» մակնիշի ավտոմեքենան․ վերջինիս վարորդը արգելափակվել է ավտոմեքենայում։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ մեկ տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել «BMW» մակնիշի ավտոմեքենան ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդին դուրս բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության մեքենային․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն»,- ասված է հաղորդագրությունում։

Leave a Comment