Aurora News | ԵՄ-ում շարունակում են քննարկել Ռուսաստանի սառեցված ակտիվների օգտագործումը

Եվրոպական միությունը պատերազմ սկսվելուց հետո Ուկրաինային ուղղել է շուրջ 187 միլիարդ եվրո, հայտարարել է ԵՄ արտաքին գործերի ղեկավար Կայա Կալլասը։ Միևնույն ժամանակ ԵՄ-ում շարունակում են քննարկել Ռուսաստանի սառեցված ակտիվների օգտագործումը Կիևին նոր վարկեր տրամադրելու համար։

Միևնույն ժամանակ ԵՄ տնտեսության հարցերով կոմիսար Վալդիս Դոմբրովսկիսը նոյեմբերի 13-ին հիշեցրել է, որ ԵՄ բազմամյա բյուջեն չի կարող ամբողջությամբ ապահովել Ուկրաինայի կարիքները։ 2026–2027 թվականներին Ուկրաինային անհրաժեշտ կլինի շուրջ 135,7 միլիարդ եվրո՝ մակրոֆինանսական և ռազմական աջակցության տեսքով։

Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Բրյուսելի խոսակցությունները ռուսական ակտիվների օգտագործման մասին «կտրուկ հեռու են իրականությունից» և որ ԵՄ-ն զբաղվում է «ռուսական ակտիվների յուրացմամբ»։

Ավելի վաղ ԵՄ արտաքին գործերի ղեկավար Կայա Կալլասը հայտարարել էր , որ Ռուսաստանի վրա նույնպես պետք է ճնշում գործադրել բանակը կրճատելու համար: 

Leave a Comment