Արթուր Սարգսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով – Armenia Today

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով, Armenia Today-ին հայտնել է փաստաբան Արամ Վարդևանյանը:

Պատգամավորը կալանավորված է հուլիսի 9-ից, օգոստոսի 21-ին կալանքը երկարաձգվել էր 3 ամսով: Նոյեմբերին դատարանը մերժել էր Սարգսյանի կալանքը վերացնելու միջնորդությունը:

Ազգային ժողովը հուլիսին կողմ էր քվեարկել Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին գլխավոր դատախազի միջնորդությանը: Սարգսյանին կալանավորել էին «Սրբազան պայքար»-ի գործով։ Պատգամավորը մեղադրվում է հարվածային խմբերում ցուցարարներ հավաքագրելու համար։

Leave a Comment