1 դեկտեմբերի 2025 – 18:03 AMT
PanARMENIAN.Net – Ամենայն Հայոց կաթողիկոսը Գարեգին Երկրորդ որոշում է կայացրել հրավիրել եպիսկոպոսաց ժողով, որը տեղի է ունենալու դեկտեմբերի 10-12-ը՝ ի հետևանք Գերագույն հոգևոր խորհրդի նոյեմբերի 4-7-ի ժողովի ընթացքում բարձրացված հարցերի, հայտնում է Մայր աթոռը։
«Քննության են առնվելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ վերջին զարգացումները և ներեկեղեցական կյանքին առնչվող հարցեր»,–ասվում է հաղորդագրության մեջ։
ՀԱԵ մի խումբ բարձրաստիճան եկեղեցականներ՝արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներհանդես են եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է, որ Ամենայն Հայոց կաթողիկոս «Գարեգին Երկրորդը փորձում է կոծկել և ընթացք չտալՄայր Աթոռի դիվանապետԱրշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի արարքին, որի մասին վկայող տեսանյութեր էին տարածվել»։ Նշվում է նաև, որ«Գարեգին Բ-ն անհավատարիմ է գտնվել կաթողիկոսական օծմամբ ստանձնած իր ուխտին»։ Փաշինյանը հանդիպել է նրանց հետ և ողջունել նրանց դիրքորոշումը։ Նոյեմբերի 29–ի նոր հայտարարությամբ նրանք պահանջել են նաև, որ կաթողիկոսը հանգստի գնա։