ՆԳՆ ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ Դիլիջանի Շահումյան փողոցում երիտասարդը ձերբակալվել և իր վարած «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Դիլիջանի բաժին:
Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց կպչուն ժապավենով և թղթե մեկական փաթեթ՝ մարիխուանայի նմանվող զանգվածներով: Երիտասարդը հայտնեց, որ դրանք ձեռք է բերել տելեգրամյան ալիքի միջոցով, և մարիխուանայով 80 փաթեթ արդեն իսկ տեղադրել է Երևանում։ Նա հավելեց, որ «Նիսսան» ավտոմեքենայում կա մեկնարկային ատրճանակ։
Ավտոմեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք, իսկ կազմված փաստաթղթերն ուղարկվեցին Դիլիջանի քննչական բաժին։
Քրեական վարույթի շրջանակում նոյեմբերի 15-ին կատարված խուզարկությամբ երիտասարդի բնակարանում հայտնաբերվեցին թղթե փաթեթներով ընդհանուր ավելի քան 90 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված, մոխրացած հետքերով 2 կաթուցիչ և կանեփի սերմեր։
«Նիսսանի» խուզարկությամբ հայտնաբերվեց ատրճանակը՝ 10 փամփուշտով։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ: