Դատարանը 2 ամսով երկարաձգել է Մերձավանում տեղի ունեցած սպանության գոծով մեղադրյալ Գևորգ Հարությունյանի կալանքը, Armenia Today-ը տեղեկացել է Քննչական կոմիտեից։
Սեպտեմբերի 24-ի գիշերը ՆԳՆ-ն հայտնել էր Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի, ինչպես նաև նրա ոստիկան ընկերոջ սպանության ու մի քաղաքացու վիրավորվելու մասին։ Երկու անձ կալանավորվել էր: Նրանցից մեկը Նարեկ Օհանյանն է՝ փետրվարին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրը, և Մերձավանի նախկին համայնքապետ Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին, մյուսը՝ նրա ընկերը՝ Հարությունյանը:
2025-ի փետրվարին Օհանյանի եղբոր սպանության պատճառ դարձած կրակոցները հնչել էին Ախտոյանի տան մոտ։ Սպանության վարույթով տնային կալանքի տակ էր Փարաքարի սպանված համայնքապետի եղբայրը՝ Պայքար Գրիգորյանը։
Կարդացեք նաև՝
Փարաքարի համայնքապետի սպանության մեջ մեղադրվողը նախկինում ևս նրան սպանելու փորձեր է արել․ ԶԼՄ
ՔԿ-ն հրապարակել է Մերձավանի սպանության գործով դատագենետիկական փորձաքննության եզրակացությունը
