Զելենսկին ժամանել է Ելիսեյան պալատ՝ Մակրոնի հետ բանակցությունների

Քաղաքականություն

01.12.2025 | 15:41

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ելիսեյան պալատում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Այս մասին հաղորդում է BFMTV-ն, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Սպասվում է, որ երկու երկրների ղեկավարները կքննարկեն «արդար և երկարատև խաղաղության համար անհրաժեշտ իրավիճակը և պայմանները»։

Ավելի վաղ նշվել էր, որ այցի ընթացքում Զելենսկին կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, ինչպես նաև կայցելի Dassault Aviation ավիատիեզերական ընկերության օբյեկտներ, որը նաև արտադրում է նաև Rafale ռազմական ինքնաթիռը։

Մակրոնը նախորդ շաբաթ հայտարարել էր Ուկրաինայի նախագահի նախատեսված այցի մասինը։ Նա ասել էր, որ Զելենսկիի հետ հանդիպման ժամանակ կքննարկեն «արդար և երկարատև խաղաղության պայմանները»։

Զելենսկին վերջին անգամ Ֆրանսիա էր այցելել նոյեմբերի 17-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a Comment