Նախկին դաշնամուրի գործարանի շենքը սննդի պահեստամաս է եղել, փլուզում է տեղի ունեցել, կատարվել է հետախուզություն. գազի արտահոսք է տեղի ունեցել, որը դադարեցվել է. լրագրողների հետ զրույցում նշել է ՆԳՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության պետ գնդապետ Գևորգ Գալստյանը՝ անդրադառնալով դաշնամուրի նախկին գործարանում փլուզման դեպքին։
«Տարահանվել են կողքի մասնաշենքի աշխատակիցները, տարածքի սահմանազատում է կատարվել։ Ունեցել ենք մեկ տուժած, ով ոտքի վնասվածքով հոսպիտալացվել է: Տուժածը դրսում է եղել, ներսում տուժածներ չունենք»,–ասաց նա։ Փլուզման հետեւանքով տուժած քաղաքացու վիճակը բավարար է. ԱՆ-ի փոխանցմամբ՝ վնասվածքը գնահատվել է թեթեւ։
Նա նշեց, որ նախնական վարկած չեն կարող ասել, դա կհաստատվեն փորձագիտական ծառայությունները։ «Այս պահին անվտանգության աշխատակիցներն անվտանգություն են ապահովում»։