«Այաքս»-«Գրոնինգեն» ֆուտբոլային հանդիպման ընթացքում երկրպագուները ջահեր են վառել և հրավառություն կազմակերպել․ խաղը չեղարկվել է (ՎԻԴԵՈ)

Խաղի մեկնարկից հինգ րոպե անց մրցավարը դադարեցրել է այն. ՎԻԴԵՈ

«Այաքս»-«Գրոնինգեն» ֆուտբոլային հանդիպման ընթացքում  երկրպագուները  ջահեր են վառել և հրավառություն կազմակերպել․ խաղը չեղարկվել է (ՎԻԴԵՈ)


ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Նիդերլանդների ֆուտբոլի առաջնության 14-րդ փուլի՝ Ամստերդամի «Այաքսի» և «Գրոնինգենի» միջև խաղը չեղարկվել է երկրպագուների կողմից հրավառության հետ կապված զանգվածային անկարգությունների պատճառով։ Այս մասին հայտնում է Telegraph-ը։


Կիրակի օրը կայանալիք «Այաքս»- «Գրոնինգեն» խաղն ընդհատվել է, քանի որ երկրպագուները տրիբունաներից ջահեր են վառել և հրավառություն կազմակերպել։


Խաղի մեկնարկից հինգ րոպե անց մրցավարը դադարեցրել է այն, իսկ խաղը վերսկսելու փորձերը հանգեցրել են նմանատիպ տեսարանների, ինչի պատճառով խաղը պաշտոնապես չեղյալ է հայտարարվել:


Հոլանդական լրատվամիջոցները հաղորդում են, որ «Այաքսի» երկրպագուների գործողությունները նվիրված էին նոյեմբերի սկզբին մահացած երկրպագուի հիշատակին, որը մահացել էր հոկտեմբերին նավի վթարի հետևանքով:


Ամստերդամի ակումբը դատապարտել է հրավառությունը և հայտարարել, որ միջոցներ կձեռնարկի մեղավորների դեմ։


«Այաքսը այսօր երեկոյան մարզադաշտում տեղի ունեցածը համարում է բացարձակապես անընդունելի։ Մենք մեր ներողությունն ենք խնդրում բոլոր նրանցից, ովքեր որևէ կերպ տուժել են: Հանդիսատեսի և խաղացողների անվտանգությունը վտանգի տակ է դրվել: Դա անընդունելի է» – ասվում է ակումբի հայտարարության մեջ:


Ստեղծված իրավիճակում կազմակերպիչները ստիպված են եղել ընդհատել հանդիպումը:


Խաղը կկայանա վաղը՝ դեկտեմբերի 2-ին, սակայն արդեն առանց հանդիսականների՝ դատարկ տրիբունաներով։


Leave a Comment