«Մեր շահերի հաշվին հերթական նվերը մատուցեցիր Ալիևին»․ Արմեն Աշոտյան

«Մեր շահերի հաշվին հերթական նվերը մատուցեցիր Ալիևին»․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․ «Նիկոլ, քո հանցավոր գործունեության արդյունքում այսօր վերջնականապես լուծարվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը։
Մեր շահերի հաշվին դու հերթական նվերը մատուցեցիր Ալիևին։
Վստահեցնում եմ քեզ, որ այս դրվագի հետ կապված մանրամասները ի հայտ կգան և տեղ կզբաղեցնեն քեզ առնչվող մեղադրանքների շարքում։
Իսկ հիմա, ըստ քո իսկ կռուտիտի, ավարտիր բանակցային բոլոր փաստաթղթերի «սկանավորումը» և հրապարակիր դրանք։
Արագացրա՛»։

ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը
Աղբյուրը`   Արմեն Աշոտյան

Leave a Comment