ԵԱՀԿ-ն ավարտել է Մինսկի գործընթացի դադարեցումը և դրա հետ կապված կառույցների փակումը. քարտուղարություն

Որոշումը կայացվել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի նախագահությանն ուղղված համատեղ դիմումի հիման վրա

ԵԱՀԿ-ն ավարտել է  Մինսկի գործընթացի դադարեցումը և դրա հետ կապված կառույցների փակումը. քարտուղարություն


ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբեր․/ԱՌԿԱ/. ԵԱՀԿ-ն 2025 թ.-ի նոյեմբերի 30-ին՝ ժամը 23:59-ին, ավարտել է Մինսկի գործընթացի դադարեցումը և դրա հետ կապված կառույցների փակումը, համաձայն Նախարարների խորհրդի սեպտեմբերի 1-ի որոշման։ Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ քարտուղարությունը։


Քարտուղարությունը նշում է, որ որոշումը կայացվել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի նախագահությանն ուղղված համատեղ դիմումի հիման վրա:


«Անհրաժեշտ բոլոր վարչական ընթացակարգերի ավարտը նշանավորում է փակման գործընթացի ավարտը։ Այս գործընթացով կյանքի կոչվեց ԵԱՀԿ բոլոր 57 մասնակից պետությունների սեպտեմբերի 1-ի կոնսենսուսային որոշումը՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ Վաշինգտոնում ստորագրված պատմական համատեղ հռչակագրից հետո»,- նշված է հաղորդագրության մեջ։

Leave a Comment