ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News
Քանի Կաթողիկոսը Գարեգին Բ-ն է, քանի ես կամ, կառավարելի եկեղեցական չի՛ լի՛-նե՛-լու՛։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
«Անկախ նրանից, թե որ եկեղեցականն անձնական ինչ վերաբերմունք ունի իմ նկատմամբ, ես բացարձակ որևէ մեկի նկատմամբ անձնական թշնամանք, հակակրանք չունեմ։ Եթե որևէ մեկը կարող է հակակրանք ունենալու պատճառով կատարել մի գործողություն, որը ավելին կամ քիչ չէ, քան դավաճանությունը, կարծում եմ՝ ինքը մեծ պրոբլեմ ունի։ Դա ընդամենը պատրվակ է և արդարացում։ Նույն տրամաբանությամբ, ինձնից անձնական նեղսրտածության պատճառով մարդիկ կարող էին «Հայր մերը» չարտասանել, խռովել Աստծուց։ Եթե իմ նկատմամբ ունեցած հակակրանքը կամ թնշամանքն իրենց խռովեցնելու է Աստծուց, ինձ թվում է, դա ավելի շատ բնորոշում է իրենց, քան՝ ինձ։ Աստված իրենց հետ»,- ասաց նա։
Հիշեցնենք՝ մամուլում տարածվել էր եպիսկոպոսների ու արքեպիսկոպոսների ստորագրությամբ հայտարարություն, որով վերջիններս Վեհափառ Հայրապետից պահանջում էին, որ Արշակ Սրբազանը լքի Մայր Աթոռը։
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ՅՄ