Մինչև տարեվերջ Երևանում նախատեսվում է հասարակական տրանսպորտի 36 կանգառասրահներում տեղադրել ավտոբուսների և տրոլեյբուսների ժամանակացույցը ցուցադրող էլեկտրոնային սարքավորումներ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ին, քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի» տնօրեն Սարգիս Մանուկյանը: Մանուկյանը նշեց, որ «Յանդեքս» ու «2GIS» հարթակների միջոցով ուղևորներին հասանելի է երթուղիների որոնման ու տրանսպորտի ժամանման րոպեները տեսնելու հնարավորությունը: «Մինչ այս, պիլոտային ռեժիմով նման սարքավորումներով կահավորվել էին վեց կանգառասրահներ: Ծրագրի ընդլայնման համար արդեն իսկ ներկրվել են 30 լրացուցիչ սարքավորումներ, որոնք այս պահին մաքսազերծման փուլում են, որին կհետևեն փորձարկումը, տեղադրումը և գործարկումը»,- ասաց Մանուկյանը: Մանուկյանն անդրադարձավ նաև կանգառասրահներում ցուցադրվող տեղեկատվության ճշգրտության վերաբերյալ բողոքներին, որտեղ տվյալների ցուցադրման […]