Կալասն ասել է, որ տեղյակ չէ ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների արդյունքի մասին

ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ դեռևս տեղյակ չէ ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների արդյունքից՝ նշելով, որ այդ հարցը կքննարկի Ուկրաինայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ղեկավարների հետ։

«Երեկ մենք լսեցինք, որ ԱՄՆ- ում բանակցությունները դժվար էին, բայց արդյունավետ։ Մենք դեռ չգիտենք արդյունքները, բայց ես կխոսեմ Ուկրաինայի պաշտպանության և արտաքին գործերի նախարարների հետ», – ասել է նա Բրյուսելում ԵՄ պաշտպանության նախարարների հանդիպման մեկնարկից առաջ։

Leave a Comment