«Փյունիկի» ֆուտբոլիստի տպավորիչ գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Փյունիկի» կամերունցի հարձակվող Մարիուս Նուբիսին հաղթական դուբլի հեղինակ է դարձել «Արարատի» դեմ ֆուտբոլի Հայաստանի առաջնության 15-րդ տուրի խաղում։

Տպավորիչ է ստացվել 29-ամյա ֆուտբոլիստի երկրորդ գոլը։ Ավելացված ժամանակում Նուբիսին մրցակցի դարպասը գրավել է հեռահար հարվածով։

«Փյունիկն» այդ խաղում տնային հաղթանակ է տարել 2։0 հաշվով և 29 միավորով երրորդ տեղում է։ «Արարատն» ունի 3 միավոր և եզրափակում է մրցաշարային աղյուսակը։



Leave a Comment