Ռեալում քննարկվում է Ալոնսոյի հնարավոր հեռացումը. հայտնի է նրան փոխարինելու միակ թեկնածուն

Իսպանիայի առաջնության 14-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» ոչ-ոքի խաղաց հետնապահներից «Ժիրոնայի» հետ (1-1)՝ առաջատարությունը զիջելով «Բարսելոնային»։

​Լրագրող Պեպե Ալվարեսի կողմից շրջանառվող լուրերի համաձայն՝ «արքայական» ակումբը քննարկում է գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի հնարավոր հեռացման հարցը։ Իսպանացու ճակատագիրը կորոշվի առաջիկա խաղերում։

Ֆլորենտինո Պերեսը մտքում ունի միայն մեկ պոտենցիալ փոխարինող՝ Զինեդին Զիդանին։ Սակայն այս տեղեկատվությունը դեռևս չի հաստատվել որևէ հեղինակավոր պարբերականի կողմից։

​Խաբի Ալոնսոն «սերուցքայինների» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնեց այս ամռան սկզբին՝ փոխարինելով Կառլո Անչելոտիին։

Leave a Comment