Հայազգի խառը մենամարտերի (MMA) մարտիկ Արման Ծառուկյանը հայտարարել է, որ ցանկանում է BMF գոտու համար մենամարտել այն բանից հետո, երբ UFC-ը որոշեց նրան չներառել հաջորդ ամսվա թեթև քաշայինների ժամանակավոր չեմպիոնական մենամարտում։ Այդ մասին մարզիկը հայտարարել է ESPN-ին տված հարցազրույցում՝ նշելով, որ վստահ է չմպիոնի տիտղոսը նվաճելու հարցում։
Չնայած այն բանին, որ Ծառուկյանը առաջին համարի հավակնորդն է, UFC-ը որոշել էր ժամանակավոր գոտու համար մենամարտ կազմակերպել Ջասթին Գեյջիի և Փեդի Փիմբլեթի միջև, որոնք դասակարգման աղյուսակում համապատասխանաբար 4-րդ և 5-րդ տեղերում են։ Ժամանակավոր գոտին ստեղծվել էր, որովհետև գործող չեմպիոն Իլյա Թոփուրիան հայտարարեց, որ անձնական խնդիրների պատճառով ժամանակ է վերցնում։
Ծարզուկյանն ESPN-ին ասել է, որ այդ որոշումն ընդունելը «դժվար» էր, բայց ինքը չի կարող պարզապես սպասել։
«Սա բիզնես է։ Ի վերջո նպատակը նույնն է։ Բոլորը գիտեն՝ ժամանակի հարց է, մինչև ես հաղթեմ բոլորին։ Հուսով եմ՝ գոնե BMF գոտին ինձ կտան։ Մեր բաժնում ո՞ւմ հետ պետք է կռվեմ, եթե ոչ Մաքս Հոլոուեյի», – ասել է նա։
Ծառուկյանի խոսքով՝ UFC-ը փորձում է արագ առաջ տանել Փիմբլեթին, և նա հույս ունի, որ Գեյջին դա կկասեցնի։
Նշվում է, որ ժամանակավոր գոտու հաղթողը պետք է հետագայում՝ 2026-ին, մենամարտի Թոփուրիայի հետ։ Ծառուկյանը թեպետ ստիպված կլինի երկար սպասել իր հերթին, բայց նշել է, որ վստահ է մենամարտի կայանալու հարցում։
«Այդ մենամարտը Տոպուրիայի հետ հաստատ կլինի։ Բոլորը գիտեն՝ չնայած այս իրավիճակին, հաջորդ չեմպիոնը ես եմ»,- եզրափակել է նա։
Նոյեմբերի 13-ին Ծառուկյանը UFC Qatar-ում հաղթել էր նորզելանդացի Դեն Հուկերին։ Մարտին Ծառուկյանն ընդգրկվել էր UFC-ի (Ultimate Fighting Championship) լավագույն մարտիկների վարկանիշում։
