ԱՄՆ-ն ու Կիևը Ֆլորիդայում բանակցությունների ժամանակ քննարկել են Ուկրաինայում ընտրությունների անցկացման ժամկետները, հաղորդում է Wall Street Journal-ը՝ հղում կատարելով ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյային։
«Բանակցություններն ընդգրկում էին Ուկրաինայում նոր ընտրությունների հնարավոր ժամկետները»,- գրում է լրատվամիջոցը։
Ուկրաինայի պատվիրակությունը երեկ՝ նոյեմբերի 30-ին Ֆլորիդայում հանդիպել է ամերիկացի պաշտոնյաների հետ՝ այս շաբաթ ԱՄՆ և Ռուսաստանի պաշտոնյաների, այդ թվում՝ Վլադիմիր Պուտինի միջև նախատեսված բանակցություններից առաջ, քննարկելու ուկրաինական հակամարտության կարգավորման ծրագիրը։