Aurora News | ԱՄՆ-ն հասկանում է Ուկրաինայի կարգավորման հարցում Ռուսաստանի դիրքորոշումը. Ռուբիո

Մայամիում ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցություններն արդյունավետ են եղել: Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն: Ընդ որում, նրա խոսքով` դեռ շատ աշխատանք կա անելու, որպեսզի հասնեն ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանը:

«Ակնհայտ է, որ այստեղ ներգրավված է մեկ այլ կողմ, որը պետք է դառնա հավասարման մաս, և դա կշարունակվի այս շաբաթ, երբ ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը կմեկնի Մոսկվա»,- ասել է Ռուբիոն Ուկրաինայի պատվիրակության հետ հանդիպումից հետո:

Մարկո Ռուբիոն հավելել է, որ ամերիկյան կողմը հակամարտության կարգավորման հարցում կապ է պահպանում Ռուսաստանի հետ և բավականին լավ հասկանում է Մոսկվայի դիրքորոշումը:

Leave a Comment