Ղազախստանցիների հիմնած վենչուրային հիմնադրամը հեռանկարային ստարտափներ է փնտրում ՀՀ–ում

https://arm.sputniknews.ru/20251201/ghazakhstancineri-himnats-venchurajin-himnadramy-herankarajin-startapner-e-pntrum-hhum-96328791.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/1b/96305943_274:0:1399:844_1920x0_80_0_0_c95dd5baa45dbe1bb1ab61fc88488729.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, ղազախստան, ստարտափ, տտ, դիաս երմագանբետով

հայաստան, ղազախստան, ստարտափ, տտ, դիաս երմագանբետով

Բաժանորդագրվել

Տեսնելով տեղական ՏՏ ոլորտի հեռանկարային զարգացումը՝ հիմնադրամը ցանկանում է տեղական նախագծերում ներդրումներ կատարել նախապես։

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Ղազախստանի գործարարների կողմից հիմնադրված «Big Sky Capital» վենչուրային հիմնադրամը ՏՏ ոլորտի հեռանկարային ստարտափներ է փնտրում Հայաստանում։
Հիմնադրամի ներդրումային մենեջեր Դիաս Երմագանբետովը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ հիմնադրամը ներդրումներ է կատարում Հարավարևելյան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանների ստարտափներում, ինչպես նաև ամերիկյան նախագծերում, որոնք բաժանորդային հիմունքներով ծրագրային ապահովում (SaaS) են մշակում տարբեր ոլորտներում (ԱԲ, ֆինտեխ, ագրոտեխ և այլն)։ Հիմնադրամն արտասահմանում արդեն ներդրումների տեսքով 20 մլն դոլար է բաշխել, այս պահին հավաքում է երկրորդ տրանշը՝ կենտրոնանալով 50-75 մլն դոլարի վրա։

Այս անգամ ֆինանսավորումը տրամադրվելու է ավելի մեծ չափերով և զարգացման ավելի բարձր փուլում գտնվող նախագծերի համար:

«Մենք առաջին անգամ ենք եկել Հայաստան, լավ աճ և հեռանկարային ՏՏ արդյունաբերություն ենք տեսնում։ Վստահ եմ, որ առնվազն մեկ-մեկուկես տարի հետո Հայաստանում ստարտափների էկոհամակարգը ավելի հասուն կդառնա։ Իսկ մենք ուզում ենք բռնել ալիքը և հետաքրքիր նախագծերում ներդրումներ կատարել նախապես, հետևաբար` ավելի բարենպաստ պայմաններով: Մեր կողմից մենք պատրաստ ենք օգնել նախագծերի հիմնադիրներին փորձի և գիտելիքների առումով»,-ասաց Երմագամբետովը։

Վերջերս, նրա խոսքով, վենչուրային հիմնադրամը հուշագիր է ստորագրել Հարվարդի շրջանավարտ գործարարների ասոցիացիայի (Harvard Alumni Entrepreneurs) հետ, որոնք ոչ միայն ներդրումներ կկատարեն հեռանկարային նախագծերում, այլև խորհրդատվություն կտրամադրեն նրանց:

«Փողը տալ և մի կողմ քաշվել. այդպես էր աշխատում վենչուրային կապիտալը 5-10 տարի առաջ։ Հիմա հիմնադրամներն ամեն ինչ անում են, որպեսզի նախագծերն աճեն ոչ միայն ֆինանսական ցուցանիշների, այլև մարդկային կապիտալի առումով, մարկետինգի, գործառնական տնօրենի պաշտոնների առումով և այլն»,- հավելեց Երմագամբետովը։

Նրա խոսքով՝ Հայաստանում հիմնադրամը պատրաստ է համագործակցության հուշագրեր ստորագրել տեղական վենչուրային հիմնադրամների, բանկերի կամ այլ կազմակերպությունների հետ, որոնք այսպես թե այնպես ներդրումներ են կատարում ստարտափներում:

«Big Sky Capital»-ը մասնակցել է միջազգային ֆինանսական ֆորումին, որը Երևանում կազմակերպել էր ռուսական «Plus Group» ընկերությունը:

Leave a Comment