Եկել եմ ծառայեմ, առանց ինտրիգների ու բանսարկությունների. Մասյացոտն թեմի առաջնորդ Ռուբեն վարդապետ

Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցում այսօրՄասյացոտնի թեմի նորանշանակ առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանը մասնակցել է պատարագի։

«Երբ ես կանգնեցի այս ընտրության առաջ, հասկացա, որ իմ կյանքում հերթական դժվար ուղին է սպասվում։ 15 տարի ես մեր հանրապետության քրեակատարողական հիմնարկներում եմ ծառայել, լավ թե վատ, դժվար ծառայության ուղի է եղել։

Եվ մեր եկեղեցու կյանքում այս փոթորկուն շրջանում, երբ եկեղեցին ներսից պառակտված է, մեր սիրելի Վեհափառ Հայրապետի և թեմի քահանայաց դասի մեծամասնության կողմից դրվեց այս ընտրությունը, ինձ մնում էր ընտրել։ Ես չէի կարող «այո» չասել, այլապես իմ տասնամյա վարդապետական քարոզչական գործունեությունն ուղղակի կզրոյացվեր։

Ես որոշեցի, հույս դնելով Աստծո, մեր թեմի քահանաների և ձեզ վրա, սիրելի հավատացյալներ, գալ Մասյացոտնի թեմ՝ ծառայելու»,-ասաց Ռուբեն վարդապետ Զարգարյանը։

Նա նշեց, թե եկել է ծառայելու ու հավատ ունի, որ Տերը կօրհնի.

«Ինչ էլ լինի, ես կհնազանդվեմ իր կամքի առջև»,-ասաց Հայր Ռուբենը։

Leave a Comment