Moody’s-ը իջեցրել է ՀԷՑ-ի վարկանիշը՝ սեփականատիրոջ ձերբակալության և ազգայնացման ծրագրերի ֆոնին
Միջազգային վարկանշային Moody’s գործակալությունը իջեցրել է «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ՓԲԸ-ի երկարաժամկետ կորպորատիվ վարկանիշը (CFR) «Ba2»-ից «Ba3», իսկ դեֆոլտի հավանականության վարկանիշը (PDR)՝ «Ba2-PD» մակարդակից մինչև «Ba3-PD», ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ Կանխատեսումը «կայունից» փոխվել է «բացասականի»։ Ավելի վաղ վարկանիշները գտնվել են վերանայման փուլում՝ իջեցման հնարավորությամբ։ Այս վարկանիշային գործողությամբ ավարտվում է ՀԷՑ-ի վերաբերյալ 2025 թվականի հունիսի … Read more