Այո՛, Գևորգ Սարոյա՛ն, դուք տիրադավ եք, իսկ հայրենավաճառության ու հայրենադավության մարմնավորումը Փաշինյանն է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հրապարակված տեսաուղերձում ասել է ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադանալով Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի այն հայտարարությանը, թե «ով մեզ ասում է՝ տիրադավ, նա հայրենավաճառ է, հայրենադավ է»։