Թագավորներ չունենք, բայց ունենք ամենաթանկ իշխանական ապարատը • Tribune.am

ՀՀ-ն վարչապետի աշխատակազմին տարեկան տրամադրում է շուրջ 65 միլիոն ԱՄՆ դոլար։ Սա ավելի շատ է, քան Իսպանիայի, Շվեդիայի, Բելգիայի և Դանիայի թագավորական ընտանիքներին տրվամադրվող ընդհանուր տարեկան գումարը՝ միասին վերցրած։ Նման գրառում է արել «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ, իրավաբան Արթուր Դանիելյան։ Նա նաև նշել է․

«Պետությունների, որտեղ կան թագավորներ, թագուհիներ, պալատներ, ավելի շատ պետական արարողություններ ու դարավոր միապետական ինստիտուտներ։

Ի դեպ՝ Հայաստանում դարերի կարևորագույն պատմություն ունեցող ինստիտուտը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին է։

Հարց է առաջանում․

թագավորներ ունեցող երկրներում թագավորական ինստիտուտները ավելի քիչ են արժենում պետությանը, մինչդեռ Հայաստանում՝ ոչ թագավորություն ունենք, ոչ պալատներ, բայց ունենք ամենաթանկ «աշխատակազմը»։

Երբ պետության դարավոր ինստիտուտը գոյատևում է նվիրատվություններով ու հավատով, իսկ ժամանակավոր իշխանական ապարատը՝ տասնյակ միլիոններով, ո՞վ է իրականում ծառայում պետությանը, և ո՞վ է պետությունը դարձրել սեփական «կարիգների» սպասարկման գործիք…»,-գրել է Դանիելյանը։

Leave a Comment